ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վաղը կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները

Վաղը կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները
26.10.2014 | 21:35

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
Վաղը Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզում կայանալիք հանդիպման շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առավոտյան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կեսօրին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Երեկոյան կկայանա նախագահների եռակողմ հանդիպումը։ Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ նախագահների հանդիպումից հետո կտրվի փակման ընթրիք։

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ